Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
05
01, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սուրբ Ծննդյան առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։ Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։ Թող Սուրբ Ծննդյան լույսը զորացնի մեր հոգիները, ամրացնի ընտանիքների հիմքերը, բազմապատկի մերձավորի հանդեպ հոգատարությունը և հույս ներշնչի վաղվա օրվա նկատմամբ։...
31
12, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Ամանորի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Տարին մոտենում է իր ավարտին, և մենք կանգնած ենք նոր՝ 2026 թվականի շեմին։ Այս պահը լավ առիթ է ոչ միայն շնորհավորելու միմյանց, այլև մեկ անգամ էլ հետ նայելու անցած ճանապարհին, գնահատելու մեր ձեռքբերումներն ու գիտակցելու այն աշխատանքը, որ դեռ առջևում է։ Անցնող տարին մեզ համար հեշտ չէր։ Մենք բախվեցինք բազմաթիվ փորձությունների, ունեինք բացեր ու դժվարություններ, որոնք անկեղծորեն պետք է ընդունենք։ Բայց միևնույն ժամանակ, սա նաև տարի էր, երբ մեր պետությունն ու...
05
10, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ամենօրյա աշխատանքով դուք կերտում եք մեր զավակների մտածողության ու գիտելիքի հիմքերը, սերմանում եք առողջ բանականություն և ձևավորում ազատ ու քննադատական միտք։ Դպրոցում ձեր պարտքն ու պատասխանատվությունը ոչ թե գիտելիքի մեխանիկական փոխանցումն է, այլ դրա միջոցով մարդու և քաղաքացու ազատության, արժանապատվության ու բարոյականության...
21
09, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ: Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։ Այդ ընտրությունը մեզ պարտավորեցրեց անցնել բարդ ու փորձություններով լի ուղի և դիմակայել պատերազմներին, կորուստներին ու դժվարին մարտահրավերներին։ Բայց նաև այդ ճանապարհը մեզ...
23
08, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, 35 տարի առաջ մեր նորագույն պատմության ընթացքը նշանավորվեց վճռական նշանակություն ունեցող մի իրադարձությամբ․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այդ որոշմամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականության գաղափարը և սկսվեց անկախության ճանապարհով ընթացքը։ Հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային կամքի, միասնական նպատակների և նոր ապագայի խորհրդանիշն էր։ Դրանով հստակեցվեց մեր ժողովրդի ձգտումը՝...
09
08, 2025
Հանրապետության նախագահի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գործընկերներ և բարեկամներ, Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները կարող են և պետք է փոխարինվեն փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ զարգացման գաղափարներով։ Այս քայլը վկայում...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
81