Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
27
02, 2013
Տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովի ամփոփիչ նիստը
Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին, հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցել են նաև հոբելյանական ծրագրում ներգրավված պետական կառույցների, ստեղծագործական միությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը: Մինչ հանձնաժողովի նիստը, Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է...
26
02, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվելու կապակցությամբ շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուիելի Մաուրերը, Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չիոնգ Տան Շանգը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սլովենիայի Հանրապետության նախկին նախագահ Դանիլո Թյիրկը:
26
02, 2013
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանը Սերժ Թանգյանին
Սիրելի՛ Սերժ, Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս:...
26
02, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանը և Արտավազդ Փելեշյանը
Հանրապետության ղեկավարին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանը: «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և անձամբ ես ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի դժվարին և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այսօր, երբ իրականացել է մեր ժողովրդի և նրա մեծ նվիրյալների դարերով փայփայած երազանքը, երբ անմահ Կոմիտասի երգը թևածում է...
26
02, 2013
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպան Բաբուի պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերություններն ավելի կխորանան ու կամրապնդվեն, քանի որ դրա համար բոլոր նախադրյալներն առկա են: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել...
25
02, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Հարգելի՛ պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեզ վերընտրվելու կապակցությամբ: Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները, և ես ուրախ եմ, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել: Համաձայն եմ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր...
1
...
992
993
994
995
996
997
998
999
1000
1001
1002
...
1349