Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
26
03, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Քննարկվել է փոխշահավետ և հեռանկարային մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առկա մեծ ներուժը ի նպաստ երկու բարեկամ երկրների լիարժեքորեն օգտագործելու հետ կապված հարցերի լայն շրջանակ: Այն ներառել է էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի, գյուղատնտեսության, ավիացիայի,...
26
03, 2015
Նախագահը հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին: ՀՀ Նախագահն այնուհետև Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ: Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահին և ընդգծել, որ ի դեմս Հայաստանի...
25
03, 2015
Պեկինում կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցությունները
Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների միջև...
23
03, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Չինաստան
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններից հետո նախատեսվում է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Այցի շրջանակներում նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի...
23
03, 2015
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և Կազմակերպության միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան...
21
03, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Արտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող «Գրինհաուզ» ընկերություն, որը հիմնադրվել է 2011 թվականին՝ ջերմոցային համալիր կառուցելու և բանջարաբոստանային կուլտուրաների արտադրություն կազմակերպելու նպատակով: Ընկերության հիմնական գործունեությունը թարմ ու վերամշակված պտուղբանջարեղենի արտահանումն է դեպի ԱՊՀ և եվրոպական երկրներ: Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի...
1
...
860
861
862
863
864
865
866
867
868
869
870
...
1351