Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
17
02, 2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկը (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ տիկին Քուիկն իր փորձն ու մասնագիտական կարողություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան Սկանդինավյան տարածաշրջանում Հայաստանի...
16
02, 2015
Հանրապետության Նախագահը Ազգային ժողովից հետ է կանչում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սահակյան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների...
13
02, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ Նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի մասնակիցներին ուղղված բացման խոսքում Նախագահը նշել է. «Շուրջ քառորդ դար մեր պետությունն անցել է ժողովրդավարական ինստիտուտների կայացման բարդ ճանապարհ: Մեր պետականության կառուցումը խարսխված է եղել իրավունքի գերակայության, խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության և այլ հիմնարար սկզբունքների վրա, որոնք երբեք...
13
02, 2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նախագահը շնորհավորել է դեսպան Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կնշանավորվի հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին...
13
02, 2015
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
10
02, 2015
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում եմ...
1
...
868
869
870
871
872
873
874
875
876
877
878
...
1351