Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
12
03, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:
12
03, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:
12
03, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ: Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներ Սերժ...
12
03, 2015
Նախագահը հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր: Մինչ այս, Հանրապետության Նախագահը հանդիպում էր ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության...
11
03, 2015
Նախագահը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պատասխանատուների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են ծրագրի երկրորդ փուլի՝ 2013թ. հուլիսից 2015թ. փետրվարն ընկած ժամանակահատվածի արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Հաշվետվությունը ներառել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի յոթ հիմնական ուղղությունները՝ երիտասարդ գիտնականներին միջազգային...
11
03, 2015
Նախագահն ընդունել է Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին: Նախագահը ողջունել է ներկայացուցչական պատվիրակությանը Հայաստանում և շնորհակալություն հայտնել վերոնշյալ հիմնադրամներին՝ նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է պետությունների ղեկավարների հետ արդեն ավանդույթ դարձած այսպիսի հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անմիջականորեն շփվելու ակադեմիական և վերլուծական շրջանակների...
1
...
864
865
866
867
868
869
870
871
872
873
874
...
1351