Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
04, 2018
Ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները հանդես են եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Քննարկվել է վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն...
23
04, 2018
Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչը Ապրիլի 24-ի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար: Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ: Հարյուր տարուց ավելի այս օրը եղել է միասնության օր, հիշատակի և սգի օր, ընդդեմ Թուրքիայի կողմից իրագործված անարդարության և այսօր ցեղասպանությունը ժխտողների դեմ բողոքի օր: Հարգենք մեր նախնիների...
23
04, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին
Ապրիլի 23-ի առավոտյան Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության ն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի հետ կապված ընթացիկ զարգացումներին: Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը համաձայնել են, որ բովանդակալից հանգուցալուծման հասնելու միակ ճանապարհը բարեխիղճ քաղաքական երկխոսությունն է:
22
04, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
21
04, 2018
Նախագահ Սարգսյանն այցելել է Հանրապետության հրապարակ
Ապրիլի 21-ին ժամը 19:00-ին Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հանրապետության հրապարակ, որտեղ ընթանում էր «Քայլ արա» շարժման հանրահավաքը եւ զրույց ունեցել Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
20
04, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
1
...
534
535
536
537
538
539
540
541
542
543
544
...
1264