Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
13
03, 2019
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։
13
03, 2019
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նախագահ Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
12
03, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ կարևորելով նրա դերակատարությունը համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում: Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին ներկայացրել են կազմակերպության ընթացիկ...
11
03, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակում: Ջեյմս Ապաթուրայն իր հերթին նշել է, որ Հայաստանը դաշինքի կայուն և վստահելի գործընկերն է: Զրուցակիցները կարևորել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր...
11
03, 2019
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը,...
08
03, 2019
Թող գարնանային տոները ուրախություն, երջանկություն ու հաջողություն բերեն բոլոր կանանց ու նրանց ընտանիքներին. Նախագահ Սարգսյանը շնորհավորել է կանանց
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել նախագահական նստավայրում: Նախագահը նշել է, որ մարտի 8-ը հրաշալի առիթ է բարձր տրամադրությամբ շնորհավորել ու մեծարել մայրերին, տատիկներին, քույրերին ու աղջիկներին, ովքեր միավորում են գեղեցկությունը, սերն ու երջանկությունը: Մարտի 8-ի և տոնական միամսյակի առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակից կանանց և աղջիկներին՝ Նախագահը ծաղիկներ է հանձնել նրանց՝ մաղթելով, որ գարնանային տոները ուրախություն,...
1
...
544
545
546
547
548
549
550
551
552
553
554
...
1354