• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 19
    03, 2019
    «Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է». Նախագահ Սարգսյանն ընդունել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին «Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է». Նախագահ Սարգսյանն ընդունել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական և դասախոսական գործունեության ընթացքում բազմաթիվ աշխատանքային շփումներ և...
  • 18
    03, 2019
    Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Նախագահ Սարգսյանը կարևորել է կազմակերպության ակտիվ դերակատարումը Միացյալ Նահանգների հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: Վան Կրիկորյանն իր հերթին նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է գործուն...
  • 17
    03, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։ Նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է Իռլանդիայի հետ երկխոսություն հաստատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ կձևավորվի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով հագեցած հայ-իռլանդական հարաբերությունների օրակարգ։  
  • 15
    03, 2019
    Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն. Արմեն Սարգսյանն ու Սիրիլ Մյուլլերը հանդիպել են դեռ 1996 թվականին Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն. Արմեն Սարգսյանն ու Սիրիլ Մյուլլերը հանդիպել են դեռ 1996 թվականին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Նշելով, որ Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն՝ ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ իրենց հանդիպումը դեռ 1996 թվականին: Այդ ժամանակ հենց ինքն է Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջին փաստաթուղթը...
  • 15
    03, 2019
    Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Մխիթարյան միաբանության միաբան հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Մխիթարյան միաբանության միաբան հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին: Հյուրերը տեղեկացրել են, որ միաբանության կողմից ձեռնարկվել է Հայոց ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հրատարկություն, որն ընդգրկելու է վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York...
  • 14
    03, 2019
    Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժեշտի արարողությունը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժեշտի արարողությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները, ամփոփելով այցի արդյունքները, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական բարեկամությունը մշտապես ամրապնդելու մեծ ցանկություն: Առանձնազրույցից հետո Հանրապետության...
1
...
539
540
541
542
543
544
545
546
547
548
549
...
1351
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: