Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
01
09, 2018
Նախագահի նստավայրի դարպասները բացվել են հանրության համար
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր սկիզբ է դրվել նոր ավանդույթի: Նստավայրի դարպասները բացվել են հանրության համար: Ինչպես նշել էր նախագահ Արմեն Սարգսյանը, այսուհետ ոչ աշխատանքային օրերին նստավայրի հարակից այգին բաց կլինի բոլորի համար: Այսօրվա առաջին այցելուները շրջել եւ լուսանկարվել են նախագահական նստավայրի բացօթյա տարածքում ու հարակից այգում, որը նրանց համար կարող է դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր:
01
09, 2018
Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Արցախի Հանրապետության օրվան եւ անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
01
09, 2018
Գիտելիքի օրվա կապակցությամբ նախագահական նստավայրում հյուրընկալվել էին երեխաները
Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաեւ սիրիահայ դպրոցականներ: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային եւ ուսուցողական միջոցառում էր կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա եւ քիմիա առարկաներին վերաբերող...
31
08, 2018
Նախագահն այցելել է Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ այսօր բացվել է հայ անվանի նկարիչ Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական «Ակունք» ցուցահանդեսը: Նախագահը շրջել է սրահում, դիտել ներկայացված գործերը:
31
08, 2018
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դուկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ Վիետնամի հետ ձեւավորված են բարեկամական, գործընկերային հարաբերություններ՝ նախագահ Սարգսյանը...
29
08, 2018
Գիտելիքի ու դպրության օրը Հանրապետության նախագահի նստավայրի դռները բաց կլինեն երեխաների համար
Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ից մինչև 18.00-ը Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: Նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: Մինչ այդ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, անապահով ընտանիքների երեխաները:
1
...
503
504
505
506
507
508
509
510
511
512
513
...
1264