Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
29
05, 2019
Մենք բոլորս ծառայում ենք պետականության մշակույթին. պարգևատրման հանդիսավոր արարողություն նախագահական նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արվեստի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների : ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով ներկաներին Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ թեև նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում, բայց բոլորը...
29
05, 2019
Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է. նախագահն ընդունել է Բուշ դյու Ռոնի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի (Պրովանս Ալպ Կոտ դ’Ազյուրի շրջան) խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել հյուրերին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է: Նա նշանակալի է համարել Մեծ եղեռնից մազապուրծ հայերին Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը: Նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների...
29
05, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում ԵԱՏՄ երկրների դեսպանների հետ
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի առիթով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի և Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ: Նախագահը շնորհավորել է ԵԱՏՄ երկրների դեսպաններին՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ:
29
05, 2019
Ձեզ հայրենիքում սիրում և գնահատում են. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան և գնահատում նրա արվեստը: «Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես մեծ իրադարձություն են դառնում», -ասել է նախագահը: Զրուցակիցներն...
29
05, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել Քիսինջերի մեծ ներդրումը համաշխարհային դիվանագիտության զարգացման գործում: «Դուք արել եք առավելագույնը՝ աշխարհն ավելի անվտանգ, իսկ համաշխարհային քաղաքականությունն ավելի կանխատեսելի դարձնելու համար», - նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով Հայաստան այցելելու իր հրավերի մասին:...
28
05, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառմանը: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև նախագահ Սարգսյանը մասնակցել է Արամ Մանուկյանի...
1
...
513
514
515
516
517
518
519
520
521
522
523
...
1349