Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
09
06, 2019
Հուսով եմ՝ մենք կսկսենք աշխատել 2020 թ. «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ուղղությամբ. նախագահի անունից ընդունելություն՝ ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների
Հունիսի 9-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների և հյուրերի, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ինձ համար պատիվ է ողջունել ձեզ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Սա 2019 թվականի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի վերջին օրն է: Ես հուսով եմ, Թիերի, մենք կսկսենք աշխատել 2020 թվականի...
09
06, 2019
Ձեռագրեր, որոնց տունը ոչ միայն Մատենադարանն է, այլև Մեդիչիների գրադարանը․նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Մատենադարանում բացվել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14-րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչև տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։...
09
06, 2019
Աշխարհը դարձել է ավելի բարդ, և լուծումներ գտնելու համար մտքերի գագաթնաժողովի կարիք ունենք․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի եզրափակիչ քննարկմանը։ Այն վարել է «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, մասնակցել են Google ընկերության գնումների գծով արտադրության տնօրեն Թեդ Սոուդերը, իտալական հանրահայտ «Լեոնադրո» ընկերության ռազմավարության և տեխնոլոգիական հարցերով տնօրեն Ջիորջիո Մոսկան, Մեծ Բրիտանիայի Քենթի...
09
06, 2019
Թեմատիկ քննարկումներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում
Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջև ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ: Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից...
08
06, 2019
Աշխարհի լավագույն մտածողները՝ Հայաստանում. նախագահ Արմեն Սարգսյանը Դիլիջանում բացել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը
Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքում ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ «Այն մի յուրօրինակ թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին, - ասել է նախագահը։ - Այն մշտապես...
08
06, 2019
Մամուլի ասուլիս՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում
Հայաստանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝...
1
...
508
509
510
511
512
513
514
515
516
517
518
...
1349