• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 21
    07, 2019
    Դսեղում ոչ միայն Թումանյանի շունչն էր, այլև՝ սիրտը. նախագահ Սարգսյանն այցելել է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Դսեղում ոչ միայն Թումանյանի շունչն էր, այլև՝ սիրտը. նախագահ Սարգսյանն այցելել է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ: Նախագահը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրուն, այցելել հարևանությամբ գտնվող մատուռ, որտեղ ամփոփված է Թումանյանի սիրտը։ Նախագահը շրջել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, որը Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է և թանգարանի է վերածվել 1939 թվականին: Նա ծանոթացել է գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող...
  • 20
    07, 2019
    Ոգևորված ու հարստացած եմ հեռանում  Մաթևոսյանների օջախից. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի «փոքր հայրենիք»՝ Ահնիձոր Ոգևորված ու հարստացած եմ հեռանում Մաթևոսյանների օջախից. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի «փոքր հայրենիք»՝ Ահնիձոր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր գյուղ: Ի դեպ, Հրանտ Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» վերնագրված ակնարկն է եղել, իսկ հարազատ գյուղը այս կամ այն կերպ՝ հերոսների, իրադարձությունների, բառապաշարի ու պատմությունների տեսքով ընկած է Մաթևոսյանի գրական ստեղծագործության հիմքում: Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Հրանտ Մաթևոսյանի հայրական տանը, որտեղ ներկայումս...
  • 20
    07, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնք Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնք Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ: Դեռևս 2018թ. դեկտեմբերին Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից մանկապարտեզին տրամադրվել էր 1 մլն դրամ՝ գույքի ձեռքբերման համար: Նախագահը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Վերջիններս իրենց երախտագիտությունն են հայտնել Հանրապետության նախագահին՝ ցուցաբերած աջակցության համար: Նախագահն անմիջական զրույցի միջոցով շփվել է...
  • 20
    07, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է  Օձունի վանական համալիր Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Օձունի վանական համալիր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Օձունի վանական համալիր, որը միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է վանական համալիրի տարածքում։ Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով և որմնանկարներով: Այն եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը:...
  • 20
    07, 2019
    Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց․ հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը  զգալը․ նախագահ Սարգսյանն այցելել է Լոռի բերդ Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց․ հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը․ նախագահ Սարգսյանն այցելել է Լոռի բերդ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն եղել է մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարի կառույց համարվող Լոռի բերդում: Հանրապետության նախագահը շրջել է բերդաքաղաքի տարածքում: Նշելով, որ բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գրավիչ վայր է զբոսաշրջության և հատկապես հնագիտական, պատմական, էկոտուրիզմի զարգացման համար: Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշել...
  • 20
    07, 2019
    Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլև՝ մեծ քաղաքացի․ նախագահը Ստեփանավանում հարգանքի տուրք է մատուցել մեծանուն դերասանի հիշատակին Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլև՝ մեծ քաղաքացի․ նախագահը Ստեփանավանում հարգանքի տուրք է մատուցել մեծանուն դերասանի հիշատակին Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ստեփանավանում դիմավորել են աղուհացով, փողային նվագախմբի կատարումներով, երգուպարով։ Նախագահ Սարգսյանը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ստեփանավանցիների հետ։ Քաղաքի Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի հարակից այգում Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել հայ կինոյի և թատրոնի մեծ երախտավորի...
1
...
472
473
474
475
476
477
478
479
480
481
482
...
1332
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: