• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 03
    10, 2019
    Դուք փայլուն ձևով եք ներկայացրել Հայաստանը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրված գործիչներին Դուք փայլուն ձևով եք ներկայացրել Հայաստանը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրված գործիչներին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր պարգևների արժանանալու առթիվ, մասնավորապես ասել է. ...
  • 03
    10, 2019
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սեր­բիայի Հանրապետություն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սեր­բիայի Հանրապետություն Սեր­բիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ալեքսանդար Վուչիչի, վարչապետ Անա Բռնաբիչի, Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի, Սերբիայի Պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հանդիպումների ու քննարկումների...
  • 03
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացման հարցերին:  
  • 03
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ կոնգրեսականի հերթական այցելությունը Հայաստան և նրա երկարամյա հայանպաստ գործունեությունը: «Դուք Հայաստանի լավ բարեկամն եք», - նշել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում նա...
  • 03
    10, 2019
    Հայաստանն ու Լիտվան ունեցել են ընդհանուր պատմություն և ունեն հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությանը Հայաստանն ու Լիտվան ունեցել են ընդհանուր պատմություն և ունեն հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է Լիտվայի խորհրդարանականների այցը Հայաստան՝ նշելով, որ երկու երկրներն ունեցել են ընդհանուր պատմություն, ունեն ընդհանուր արժեքներ և հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լիտվայի հետ համագործակցության խորացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ...
  • 02
    10, 2019
    Հայաստանը կհյուրընկալի STARMUS-ի 6-րդ փառատոնը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փառատոնի կազմակերպիչներին Հայաստանը կհյուրընկալի STARMUS-ի 6-րդ փառատոնը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փառատոնի կազմակերպիչներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին և փառատոնի գլխավոր մենեջեր Ինիակի Սորոային: Հանդիպմանն անդրադարձ է եղել գալիք տարի Հայաստանում նախատեսվող STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին և ժամկետներին: STARMUS-ի 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է. այն մեր երկրում հյուրընկալելու վերաբերյալ...
1
...
476
477
478
479
480
481
482
483
484
485
486
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: