• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 05
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հիշատակին և այցելել հնագույն «Կալեմագդան» ամրոց Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հիշատակին և այցելել հնագույն «Կալեմագդան» ամրոց Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի հարավ-արևելյան հատվածում՝ Ավալա բլուրի վրա գտնվող Անհայտ զինվորի հուշարձան, որը հավերժացնում է Առաջին աշխարհամարտում զոհված սերբ զինվորների հիշատակը։ Հուշարձանը կառուցվել է 1938 թվականին այն վայրում, որտեղ ամփոփված են Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված անհայտ սերբ զինվորի մասունքները։ Հուշարձանի մոտ Սերբիայի Հանրապետության...
  • 05
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։ Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը։ Վստահ եմ՝ շատերդ եք սիրում  այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, որ դրա հեղինակը ոչ թե իմ ուսուցիչը, այլ Օտտո ֆոն Բիսմարկն է ՝ Գերմանիայի «Երկաթե կանցլերը»։ Բայց կարևորը ոչ թե ասույթի հեղինակն էր, այլ որ նա էլ իրեն դեռ աշակերտ էր...
  • 04
    10, 2019
    Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․  նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերբիայի իր հանդիպումներին Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերբիայի իր հանդիպումներին «Մեր զրույցը Սերբիայի նախագահի հետ սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ՝ Մյունխենում, երբ հանդիպեցինք, - լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ -Երկար տարիներ մենք ուշադրություն չենք դարձրել Սերբիայի հետ հարաբերություններին։ Եկեք չմոռանանք, որ Սերբիան և Բելգրադն այս տարածաշրջանի կենտրոնն են եղել և կմնան...
  • 04
    10, 2019
    Հայաստանն ու Սերբիան տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան Հայաստանն ու Սերբիան տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բելգրադի Միհայլո Պուպինի անվան գիտահետազոտական ինստիտուտ, որը համարվում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական հաստատությունը և ամենախոշորն ու ամենահինը հարավարևելյան Եվրոպայի տարածքում։ Ինստիտուտի տնօրեն Սանյա Վրանյեշը նախագահին է ներկայացրել ինստիտուտի գործունեության ուղղությունները՝ տեղեկացնելով, որ դրանք ընդգրկում են...
  • 04
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի և ստարտափ հանրության ներկայացուցիչներ, այսօր հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում: Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարար Մլադեն Շարչևիչի, ինովացիոն և տեխնոլգիական զարգացման պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչի և գիտատեխնիկական պարկի տնօրեն Գորդանա Դանիլովիչի ուղեկցությամբ նախագահը...
  • 04
    10, 2019
    Մենք ունենք փոխըմբռնման հիանալի մակարդակ և համագործակցության հսկայական ներուժ. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի Ազգային ժողովում

Մենք ունենք փոխըմբռնման հիանալի մակարդակ և համագործակցության հսկայական ներուժ. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի Ազգային ժողովում Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ։ Տիկին Գոյկովիչը նշել է, որ Հայաստանի նախագահի այցը համարում են հաջողված երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից։ «Ձեր այցը նոր էջ է բացում մեր հարաբերություններում, -ասել է նա։ - Տեղեկացանք, որ շատ բովանդակալից հանդիպումներ եք ունեցել, և կարևոր արդյունքներ են արձանագրվել։ Հատկապես նկատի ունեմ երկու երկրների...
1
...
474
475
476
477
478
479
480
481
482
483
484
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: