Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
19
10, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը
Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 19-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը: Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն....
19
10, 2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երևանի օրվա առթիվ
Սիրելի՛ երևանցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի տարբեր կողմերում, Երևանի հարգելի՛ բարեկամներ ու հյուրեր, Այսօր ամենայն հայոց մայրաքաղաքի տոնն է՝ Երևանի օրը: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երևանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը: Երևանը բոլորինս է, աշխարհի որ կետում էլ գտնվենք: Երևանի պատմամշակութային ժառանգությունը մեր արժեքների անբաժանելի մասն է: Այն պետք է պահպանել ու փոխանցել սերնդեսերունդ՝ որպես հպարտություն, որպես ազգային կենսունակության...
18
10, 2019
Մտքերի հայկական գագաթնաժողովը համագործակցության նոր հնարավորությունների սկիզբ. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի B.E.S.T. նորարարական համալսարանի ներկայացուցիչները: Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և մեր երկրի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը: Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահն ասել է, որ ամռանը Դիլիջանում մասնակցել է Մտքերի հայկական...
18
10, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շադրեք Լուվիտան (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիվանագետն իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ: Նա դեսպանին և, ի դեմս նրա, Զամբիայի ժողովրդին շնորհավորել է նաև առաջիկա օրերին նշվող ազգային...
18
10, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին: Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ կապերը խորացնելու և ակտիվացնելու գործում: Նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը...
17
10, 2019
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի մետրոպոլիտենի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից: Նախագահը դիտել է Կոմիտաս վարդապետին նվիրված՝ «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարները, ինչպես նաև ունկնդրել Երևանի Կոմիտասի անվան պետական...
1
...
468
469
470
471
472
473
474
475
476
477
478
...
1349