Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
26
01, 2019
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ: ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին:
26
01, 2019
Ապագային միտված գիտահետազոտական համագործակցություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշոյին: Պրոֆեսոր Ինգուշոյի հետ նախագահ Սարգսյանը վերջին անգամ հանդիպել էր անցյալ տարի նոյեմբերին Հռոմում և նրան հրավիրել Հայաստան՝ տեղում համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով: Ողջունելով նրան՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ընկերոջ հետ հանդիպելը միշտ հաճելի է: Կարծում եմ՝ այս այցը, հնարավոր համագործակցությունը մեր երկրի...
25
01, 2019
Մշակութային տոնախմբություն Գյումրիում
Հունվարի 25-ին Գյումրի Հանրապետության նախագահի այցելության բարձրակետը մշակութային այն տոնախմբությունն էր, որը տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում: Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և արվեստասեր հասարակության ներկայացուցիչների հետ մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգին: Համերգից հետո նախագահը հանդիպել է նվագախմբի ղեկավարության...
25
01, 2019
Հաճախ այցելեք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Նախագահ Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր՝ բացառապես հոգևոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով: Գյումրու հանդեպ նախագահի և նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նախագահ Սարգսյանը բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը: Նախագահի և նրա տիկնոջ հերթական այցելությունը սկսվել է Ս. Յոթվերք...
25
01, 2019
Նախագահ Սարգսյանը և Ուրուգվայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանի դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը և որակական...
25
01, 2019
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ՝ Հանրապետության նախագահը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ու բարեկամության ավանդույթներն արդյունավետ համագործակցության ամուր հիմք են ստեղծում: Նորանշանակ դեսպան Այազովը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-թուրքմենական...
1
...
465
466
467
468
469
470
471
472
473
474
475
...
1264