Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
06, 2019
Բելառուսը բարձր է գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի ներդրումը երկու երկրների հարաբերությունների խորացման գործում. Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում: «Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության...
23
06, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արցախի նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Ուղերձում ասված է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես նպաստեն մայր Հայրենիքի և հարազատ ժողովրդի զորացման ու բարգավաճման, հայոց անկախ...
23
06, 2019
Նախագահ Սարգսյանին շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական և...
23
06, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ մաղթելով քաջառողջություն և անսպառ եռանդ։ «Պետական բարձր պաշտոնում մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ հանուն Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, առաջընթացի և բարգավաճման» ,- ասված է ուղերձում։
23
06, 2019
Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բարձր պրոֆեսիոնալիզմը, պետական կառավարման հարուստ փորձը, Հայաստանի շահերին և գործին ծառայելն արդարացիորեն Ձեզ արժանացրել են անկեղծ հարգանքի և մեծ հեղինակության՝ ինչպես Ձեր հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում: Ցանկանում եմ հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը Ղազախստանի ու Հայաստանի...
23
06, 2019
Միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Հուսով եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում ավելի կխորանան: Հավաստիացնում եմ, որ միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը», - ասվում է Զուրաբիշվիլիի ուղերձում: Նա նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է երջանկություն, առողջություն և ամենայն բարիք:
1
...
416
417
418
419
420
421
422
423
424
425
426
...
1264