Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
22
04, 2020
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախօրեին վախճանված դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ՝ Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ: Նախագահն իր և տիկին Նունե Սարգսյանի ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերն է փոխանցել դեսպանի ընտանիքին և մերձավորներին՝ նշելով, որ խոր վիշտ ու ցավ է ապրում իր վաղեմի ընկերոջ ու լավագույն բարեկամի անժամանակ կորստի համար: Նախագահ Սարգսյանը Շուգարյանների ընտանիքին մաղթել է ոգու ամրություն ու տոկոնություն:
21
04, 2020
Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին. նախագահը ցավակցել է Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ. «Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Տոհմական մտավորական ընտանիքից սերած կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ: Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իտալիայում, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերը...
21
04, 2020
Ամեն մի դատական գործ քննություն է նաև ժողովրդի առջև. երդման արարողություն նախագահական նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հայկյանցի , վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի և վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանի երդման արարողությունը։ «Ձեր պարտականությունները կատարելու յուրաքանչյուր օր պետք է նվիրված լինի այն կարևորագույն խնդիրներին, որոնք դրված են Բարձրագույն դատական խորհրդի առաջ», -...
20
04, 2020
«Հայ պարկ»՝ համերաշխության և հիշողության համազգային այգի Ծիծեռնակաբերդի տարածքում. նախագահ Սարգսյանը ներկայացրել է «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը
«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին: Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհը պետք է վերագնահատի ինքն իրեն՝ նկատելով, որ կորնավիրուսից հետոն սկսվում է այսօր. «Հենց այսօր պետք է մտածենք, թե ինչպես ենք ապրելու կորոնավիրուսից հետո: Հայաստանի դեպքում կարելի է, օրինակ, սկսել...
20
04, 2020
Կանադայի գեներալ-նահանգապետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ժուլի Պայետը Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խոսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար: Նա նշել է, որ Կանադան նույնպես իր ջանքերն է ներդնում այս գլոբալ համավարակի տարածումը կանխելու և դրա բուժումը գտնելու համար: «Սա բարդ և աննախադեպ իրավիճակ է,...
19
04, 2020
Հայտարարություն
Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և 13 հարակից օրենքների մասին ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. մարտի...
1
...
417
418
419
420
421
422
423
424
425
426
427
...
1352