• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 17
    04, 2020
    Մարդկային արարածներիս համար համավարակի ողբերգությունից եկած ուղերձը հետևյալն է՝ ինչու՞ չմտածենք ինքներս մեզ վերափոխելու մասին․ նախագահ Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով վեբինարի Մարդկային արարածներիս համար համավարակի ողբերգությունից եկած ուղերձը հետևյալն է՝ ինչու՞ չմտածենք ինքներս մեզ վերափոխելու մասին․ նախագահ Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով վեբինարի «Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին: «Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն՝ հայտնի...
  • 16
    04, 2020
    Հույս ունեմ՝ ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ոստիկանության օրվա առթիվ Հույս ունեմ՝ ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ոստիկանության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով շնորհավորել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության բոլոր աշխատակիցներին նրանց մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: «Շնորհավորում եմ բոլորիդ՝ ոստիկանության ծառայության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Ձեր համազգեստը մեր պետականությունը կրող և ներկայացնող համազգեստ է, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեծ հարգանք տածի, հարգանք՝...
  • 16
    04, 2020
    Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը: Հանդիպմանն...
  • 15
    04, 2020
    Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում. ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում: Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի առողջության պահպանման եւ պաշտպանության համար: Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն...
  • 15
    04, 2020
    Ճգնաժամային պահերին առավել, քան երբևէ կարևոր է դառնում հարևան երկրների համակարգված փոխգործակցությունը. Հայաստանի և Վրաստանի նախագահները հեռավար զրույց են ունեցել Ճգնաժամային պահերին առավել, քան երբևէ կարևոր է դառնում հարևան երկրների համակարգված փոխգործակցությունը. Հայաստանի և Վրաստանի նախագահները հեռավար զրույց են ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին: Զրուցակիցները հատկապես ընդգծել են ստեղծված բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն ու...
  • 14
    04, 2020
    Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է․ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է․ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված...
1
...
415
416
417
418
419
420
421
422
423
424
425
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: