Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
20
04, 2020
«Հայ պարկ»՝ համերաշխության և հիշողության համազգային այգի Ծիծեռնակաբերդի տարածքում. նախագահ Սարգսյանը ներկայացրել է «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը
«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին: Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհը պետք է վերագնահատի ինքն իրեն՝ նկատելով, որ կորնավիրուսից հետոն սկսվում է այսօր. «Հենց այսօր պետք է մտածենք, թե ինչպես ենք ապրելու կորոնավիրուսից հետո: Հայաստանի դեպքում կարելի է, օրինակ, սկսել...
20
04, 2020
Կանադայի գեներալ-նահանգապետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ժուլի Պայետը Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խոսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար: Նա նշել է, որ Կանադան նույնպես իր ջանքերն է ներդնում այս գլոբալ համավարակի տարածումը կանխելու և դրա բուժումը գտնելու համար: «Սա բարդ և աննախադեպ իրավիճակ է,...
19
04, 2020
Հայտարարություն
Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և 13 հարակից օրենքների մասին ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. մարտի...
18
04, 2020
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերում սոցիալական մի շարք խմբերի
Լուսանկարում՝ նախագահ Արմեն Սարգսյանը «Շալե Գյումրի» կենտրոնի սաների հետ Գյումրի, դեկտեմբերի 7, 2019թ. Հանրապետության նախագահի աշխատակազմը սոցիալական աջակցության նոր մոտեցումներ է որդեգրել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս օրերին ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ և հեռավոր շրջանների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտու սոցիալապես ամենախոցելի և կարիքավոր խմբերը: Դրանց շահառուներն ընտրվել են՝...
17
04, 2020
Մարդկային արարածներիս համար համավարակի ողբերգությունից եկած ուղերձը հետևյալն է՝ ինչու՞ չմտածենք ինքներս մեզ վերափոխելու մասին․ նախագահ Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով վեբինարի
«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին: «Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն՝ հայտնի...
16
04, 2020
Հույս ունեմ՝ ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ոստիկանության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով շնորհավորել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության բոլոր աշխատակիցներին նրանց մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: «Շնորհավորում եմ բոլորիդ՝ ոստիկանության ծառայության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Ձեր համազգեստը մեր պետականությունը կրող և ներկայացնող համազգեստ է, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեծ հարգանք տածի, հարգանք՝...
1
...
397
398
399
400
401
402
403
404
405
406
407
...
1332