Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
19
10, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին: Նիստին մասնակցել են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները, ԱԺ արտաքին հարաբերությունների, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը: Նիստն սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
18
10, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով իմացա Վահան Քոչարի վաղաժամ մահվան մասին: Մեր ժողովուրդը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին: Նա իր հոր՝ մեծատաղանդ լուսանկարիչ, արվեստագետ Անդրանիկ Քոչարի արժանի ժառանգն էր և նրա գործի շարունակողը, հայ լուսանկարչության պատմության հիանալի գիտակ եւ տարածող: Վահան Քոչարը ուրույն հետք է թողել հայ գրահրատարակչության եւ մամուլի բնագավառում: Ափսոս, որ...
16
10, 2020
Մեզ համար բարեկամությունն ու վստահությունը հատկապես այսօր մեծ նշանակություն ունեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Բարձր ենք գնահատում Ձեր այցը ցանկացած ժամանակ, սակայն հատկապես այսօր, երբ մենք իսկապես դժվարին ժամանակներ ենք դիմագրավում, բարեկամությունն ու վստահությունը մեծ նշանակություն ունեն»: Հանրապետության նախագահն ասել...
16
10, 2020
Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը: Մասնավորապես, պատասխանելով հեռուստալրագրողի այն հարցին, թե՝ «կան տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում: Կարո՞ղ եք հաստատել այս լուրերը, և ինչպիսի՞ հետևանքներ է ունենում նրանց ներգրավվածությունը»՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կարող եմ դա հաստատել, և այս տեղեկությունները հաստատել են նաև...
16
10, 2020
«Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է Կովկասում: Շատ հայերի այս պատերազմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը»,- ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը The Critic-ին տված հարցազրույցում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Critic պարբերականին: Հարցազրույցի նախաբանում լրագրող Կապիլ Կոմիրեդին համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը և իրավիճակը. Լեռնային Ղարաբաղը լի է աշխարհի ամենահին քրիստոնյա պետության խորհրդանիշներով: Հակառակ պատմությանն ու ժողովրդագրությանը՝ խորհրդային վարչակարգն այս տարածքը նվիրեց ադրբեջանցիներին: Այս որոշումը, սակայն, որևէ կերպ չկարողացավ ջնջել հասարակ մարդկանց կապվածությունն ու նվիրվածությունը: Խորհրդային...
15
10, 2020
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ալ-Ջարիդա» օրաթերթին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Քուվեյթի արաբալեզու «Ալ-Ջարիդա» օրաթերթին. Հարց- Ո՞վ է սկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ քաղաքական ենթատեքստում է դա պատահել: Արդյո՞ք մենք ականատեսն ենք լինում պրոքսի պատերազմի, թե՞ սա մեկ այլ մարտադաշտ է էներգակիրների համար մղվող պատերազմում: -Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածքի մասի է կազմել, և հայերն այստեղ են բնակվել հազարավոր տարիներ: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը կամ...
1
...
287
288
289
290
291
292
293
294
295
296
297
...
1279