Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
22
10, 2020
Թուրքիայի ներկայությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար․ նախագահ Սարգսյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Բորելի հետ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախագահ Սարգսյանը հանգամանալից անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և...
21
10, 2020
ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս և հավատարիմ մնա հրադադարին․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և հատկապես իր մտահոգությունը հայտնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս...
21
10, 2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը: «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ...
21
10, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ: Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի...
20
10, 2020
Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից. նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը. Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը: - Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ:...
20
10, 2020
Արցախցի երեխաները հյուրընկալվել են նախագահական նստավայրում
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են արցախցի մի խումբ երեխաներ, ովքեր Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում: Հանրապետության նախագահի աշխատակազմը, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ համագործակցությամբ, արցախցի երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպել: Թատրոնի դերասանների մասնակցությամբ նախագահական նստավայրում բեմադրվել է...
1
...
290
291
292
293
294
295
296
297
298
299
300
...
1283