Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
18
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին: Համաժողովը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նպատակ հետապնդելով վեր հանել ու քննարկել առանցքային խնդիրները և գտնել հնարավոր լուծումներ։ Նիստի հիմնական բանախոսներն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ...
17
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգյան հայտնի տնտեսական ֆորումի շրջանակում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։ Նրա խոսքով՝ ցանկացած այց հնարավորություն է ընձեռում հանդիպել և...
15
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ: Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
15
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Ծովագյուղի մարզադաշտում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը, որը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ցուցադրական հանդիպմանը մասնակցել են Ֆերնանդո Իերոն, Թիմ Կեհիլը, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք: Հանդիպմանը մասնակցել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող...
15
06, 2022
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: «Ձեր գիտելիքները օգտագործեք իսկապես արդարադատություն իրականացնելու համար: Միշտ հիշեք, որ ձեր որոշումները պետք է կայացվեն հանուն Հայաստանի...
14
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը: «Ինձ համար մեծ պատիվ է Սիրիայի Արաբական Հանրապետությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում: Առավելագույն ջանք կներդնեմ երկկողմ հարաբերությունների զարգացման համար՝ ի շահ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների», - ասել է նորանշանակ դեսպանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նորա Արիսյանին...
1
...
192
193
194
195
196
197
198
199
200
201
202
...
1340