Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
23
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքականության օրակարգերին առնչվող օրակարգային հարցեր։ Նախագահը վերահաստատել է, որ միշտ պատրաստակամ է երկրի կյանքին առնչվող բոլոր խնդիրների շուրջ քաղաքակիրթ խոսակցության և նախագահականի դռները միշտ բաց են։ Կուսակցության պատվիրակները նշել են, որ մշտապես վեր են դասում պետական շահը և պատրաստ են աջակցել երկրում վստահության...
23
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին: Նախագահը շնորհավորել է Իվա Պետրովային կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթել: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ԱՄՀ-Հայաստան համագործակցության 30-ամյակի և շեշտել ԱՄՀ կողմից կատարվող ուսումնասիրությունների դերը հայկական տնտեսության համար: ԱՄՀ...
22
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման...
18
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը նշել է. «Ես շատ ուրախ եմ հանդիպման և Ձեզ հետ ծանոթանալու համար։ Հուսով եմ, որ չեք զղջացել, որ եկել եք և մասնակցում եք Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։ Այս միջոցառումը մենք անցկացնում ենք արդեն 25 տարի, համենայն դեպս այն դարձել է ուղենիշ մեր երկրի՝ Ռուսաստանի համար։ Հույս ունեմ նաև մեր...
18
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին: Համաժողովը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նպատակ հետապնդելով վեր հանել ու քննարկել առանցքային խնդիրները և գտնել հնարավոր լուծումներ։ Նիստի հիմնական բանախոսներն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ...
17
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգյան հայտնի տնտեսական ֆորումի շրջանակում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։ Նրա խոսքով՝ ցանկացած այց հնարավորություն է ընձեռում հանդիպել և...
1
...
193
194
195
196
197
198
199
200
201
202
203
...
1342