Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
06
12, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլիզաբեթ Դոուլին ամուսնու՝ ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Մեծարգո տիկին Դոուլ, Ցավով տեղեկացա Ձեր ամուսնու՝ անվանի քաղաքական գործիչ Ռոբերտ Դոուլի մահվան մասին: Ամերիկան կորցրեց իր արժանավոր զավակին ու զինվորին, իսկ հայ ժողովուրդը՝ իր մեծ ու հավատարիմ բարեկամին, ով սերտորեն կապված էր հայերիս հետ և միշտ մեր կողքին էր,...
06
12, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր է քննարկել Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտորի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտոր, պրոֆեսոր Յուրի Լևինին: Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցերին: «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտորը նախագահ Սարգսյանին է ներկայացրել հայաստանցի գործընկերների հետ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև դպրոցի գործունեության ուղղությունները, որոնք ընդգրկում են նաև թվային տրանսֆորմացիաների, արհեստական բանականության,...
06
12, 2021
Նախագահ Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումներն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել դրանց հաղթահարման ուղիներին: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:
06
12, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
06
12, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ դեկտեմբերի 5-ին այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, դիտել «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը։ Այն կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանում Իտալիայի դեսպանության և Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ և կգործի մինչև 2022 թ. հունվարի 16-ը։ Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի ուղեկցությամբ, շրջել են ցուցասրահներում և...
03
12, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:
1
...
181
182
183
184
185
186
187
188
189
190
191
...
1290