Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
18
11, 2021
Նախագահ Սարգսյանն ու Սինգապուրի փոխվարչապետը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական քաղաքականությունը համակարգող նախարար Հենգ Սուի Քիթի հետ: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-սինգապուրյան երկկողմ կապերի ընդլայնման հնարավորություններն ու համագործակցության ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, գիտության, կրթության և մի շարք այլ ոլորտներում: Համակարծիք...
17
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ
Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ: Նրանք անդրադարձել են հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց զարգացման հեռանկարներին: Հայաստանի նախագահը Սինգապուրի վարչապետին տեղեկություններ է հաղորդել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանն ու վարչապետ Լի Սյեն Լունը խոսել են մի շարք ոլորտներում երկկողմ...
17
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի հետ
Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Հայաստանի և Սինգապուրի նախագահները մտքեր են փոխանակել հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության, Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, մարդասիրական խնդիրների և...
17
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը Bloomberg New Economy Forum-ի շրջանակում ունեցած հանդիպումներում անդրադարձել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg New Economy Forum-ի՝ միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մասնակից մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում մեր սահմաններին ստեղծված իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, երկրի տարածքային...
16
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակը
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Վարչապետը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ և ներկայացրել հայկական զինուժի կողմից ձեռնարկվող գործողությունները:...
12
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին: Նա Հանրապետության նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ կենտրոնն աշխատանքներ է իրականացնում ազգային-տնտեսական քաղաքականության մշակման, մակրոտնտեսական մոդելավորման, բյուջետային ու ներդրումային ռիսկերի վերլուծության,...
1
...
180
181
182
183
184
185
186
187
188
189
190
...
1283