Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
31
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հետագա զարգացումը, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումն ու ընդլայնումը: Համոզված եմ, որ մեր երկրների սերտ համագործակցությունը կապահովի հայ-ղրղզական...
30
08, 2021
Տարիել Բարսեղյանի համար առաջնային էին սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, հարգանքն ու լայնախոհությունը. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի իրավաբանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի իրավաբան, պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին նախագահ, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ և իր խորին ցավակցությունները հայտնել նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու սաներին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Տարիել Բարսեղյանը նշանակալի վաստակ և ներդրում է ունեցել Հայաստանի պետական իրավական համակարգի, իրավագիտության, իրավակիրառ պրակտիկայի զարգացման մեջ:...
30
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` Սահմանադրության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ: Հայաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «26 տարի առաջ Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությունն ամուր հիմք դրեց երկրի ժողովրդավարական զարգացման համար, որի ամենաբարձր արժեքը հռչակվեցին մարդը, նրա կյանքը, իրավունքները և ազատությունը: Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ միջպետական համագործակցության հետագա զարգացումը: Վստահ...
30
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «26 տարի առաջ Ձեր նախաձեռնությամբ ընդունվեց երկրի Հիմնական օրենքը, որը ծառայում է որպես կայունության, հանրային բարեկեցության և հասարակության համախմբման հուսալի հիմք: Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումը: Մեր երկրների միջև...
28
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների և փրկարարների մահվան: Անկասկած, նրանց սխրանքը հերոսության և զինվորականի ծառայողական պարտականությանը հավատարմության արժանի օրինակ...
27
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մայա Սանդուին՝ Մոլդովայի Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի և Մոլդովայի ժողովուրդների երկարամյա պատմական կապերն ամուր հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը և կունենանք բազում ձեռքբերումներ տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր...
1
...
188
189
190
191
192
193
194
195
196
197
198
...
1267