Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
22
11, 2021
Մեր ժողովուրդները ճակատագրական պահերին սատարել են միմյանց և այսօր էլ միասնաբար պայքարում են հանուն արդարության. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիբանանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և փոխադարձ վստահությամբ: Մեզ հաջողվել է համատեղ ջանքերով ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ...
20
11, 2021
Վստահ եմ, որ միասին կկարողանանք առավել զարգացնել լավագույն ավանդույթների ու փորձի վրա հիմնված հայ-ամերիկյան փոխգործակցությունը. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ` մաղթելով քաջառողջություն, երջանկություն և հաջողություն: Մեծագույն հաճույքով եմ հիշում օրերս Գլազգոյում կայացած մեր ջերմ և բարեկամական հանդիպումն ու զրույցը: Ինձ համար թանկ հիշողություն է նաև դեռևս 2019 թվականին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում...
20
11, 2021
Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել. նախագահ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանի Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել գործունեությանն ու ծրագրերին: Կենտրոնը հիմնվել է 2007 թվականին Սինգապուրի Ազգային հետազոտությունների հիմնադրամի և կրթության նախարարության աջակցությամբ: Որպես առաջատար հետազոտական կենտրոն, այն միավորում է ֆիզիկոսների, համակարգչային գիտնականների և ինժեներների՝ քվանտային ֆիզիկայի վերաբերյալ հիմնարար հետազոտություններ կատարելու և...
20
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր, մեծ հաջողություններ Ձեր անխոնջ աշխատանքում՝ ի շահ Ռուսաստանի եղբայրական ժողովրդի, ռուս ուղղափառ եկեղեցու բարգավաճման և հանուն կայուն խաղաղության, միջազգային անվտանգության և կայունության։ Հայ ժողովուրդը բարձր է գնահատում մեր տարածաշրջանում...
19
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն ամենահինն է Սինգապուրում։ Այն պետության կողմից պահպանվում է որպես ազգային հուշարձան։ Նախագահ Սարգսյանը երախտագիտությամբ նշել է, որ հայկական նյութական և հոգևոր ժառանգությունը Սինգապուրում պահպանվում է ամենայն հոգատարությամբ։ Հայաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ դրել եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
19
11, 2021
Հայաստանն ու Սինգապուրը փոխգործակցության մեծ ներուժ ունեն առողջապահության ու տեխնոլոգիաների ոլորտներում. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարան (NUS), հյուրընկալվել համալսարանի հեղինակավոր բժշկագիտական դպրոցում (NUS Medicine): Նախագահ Սարգսյանը ծանոթացել է բժշկագիտական ոլորտում աշխարհում առաջատար համարվող NUS Medicine-ի լաբորատորիաներում, քվանտային տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվող աշխատանքներին, հետազոտություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակումներին: Սինգապուրի...
1
...
172
173
174
175
176
177
178
179
180
181
182
...
1276