• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 03
    03, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեին: Հանդիպման ընթացքում Մարսելո Վենդեն Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող բարեփոխումների ընթացիկ և նախատեսված ծրագրերն ու միջոցառումները: Քննարկվել են ««Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և բարելավմանը վերաբերող...
  • 02
    03, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը: Զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային...
  • 01
    03, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ ք. Մոսկվա): Հանրապետության նախագահը ողջունելով դեսպանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում իր ջանքերն է ներդնելու...
  • 01
    03, 2023
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, 15 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում օրվա իշխանություններն ապօրինի կերպով բիրտ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի 10 քաղաքացիներ սպանվեցին: Այս ողբերգական իրադարձությունը, սակայն, մեկ օրվա կամ մեկ ամսվա զարգացումների հետևանք չէր, այլ տարիներ շարունակ մեր երկրում տեղի ունեցած ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների ու քաղաքական հալածանքների...
  • 28
    02, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարին (Վլադիմիր Մարգարյան): Արվեստագետը նախագահին է ներկայացրել իր ընթացիկ ստեղծագործական ծրագրերն ու նախաձեռնությունները: Հանրապետության նախագահն ու նկարիչը անմիջական մթնոլորտում քննարկել են երկրի մշակութային կյանքում կատարվող իրադարձությունները, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել ինչպես...
  • 28
    02, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեն Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով նորանշանակ դեսպանին շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ: Հայ-վրացական հարաբերությունները միշտ առանձնահատուկ են եղել ինձ համար: Գտնում եմ, որ մեր երկու երկրների...
1
...
152
153
154
155
156
157
158
159
160
161
162
...
1333
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: