23
04, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնին և մեդալակիրներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության գերծանր քաշայինների ելույթներին:

Մարզիկների մրցելույթների ավարտին Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Եվրոպայի չեմպիոն՝ Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեին և Հայաստանը ներկայացնող մեդալակիրներ Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին:
 

← Վերադառնալ