Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
24
07, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Սուրբ Ղազար կղզի, հանդիպել Մխիթարյան միաբանության հայրերի հետ և ծանոթացել կենտրոնի բարձրարժեք մշակութային ժառանգությանն ու ներկայիս գործունեությանը: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը զրուցել է միաբանության հայրերի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող...
14
07, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է դեսպան Անն Լույոյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և անձամբ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին այն աջակցության համար, որ Ֆրանսիան ցուցաբերում է մեր երկրին մեզ համար մարտահրավերներով լի այս դժվար...
13
07, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում
Տավուշի մարզպետարանում Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետերը, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել նախատեսված ծրագրերի ու դրանց...
13
07, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Տավուշում իրականացվող մի քանի ծրագրերի իրականացման ընթացքին
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ այցելել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և հիվանդանոցի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը ներկայացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող նոր ինֆեկցիոն մասնաշենքը: Այնուհետև Հանրապետության նախագահը Տավուշի մարզպետի և Հայկակ...
13
07, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ՀՀ ԶՈւ N զորամաս
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։ «Դուք շատ կարևոր խնդիր եք լուծում։ Դուք այն մարդիկ եք, ովքեր մեր սահմաններն ամուր են պահում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատ ապրելու, ստեղծագործելու, զարգանալու...
13
07, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ: Այցի շրջանակում նախագահն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին: Կենտրոնի հիմնադիրը...
1
...
151
152
153
154
155
156
157
158
159
160
161
...
1354