Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
25
05, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կատարի գիտատեխնոլոգիական պարկ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատար հիմնադրամ և Կատարի գիտատեխնոլոգիական պարկ: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տեխնոպարկում, ծանոթացել հիմնադրամի և տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղություններին և ոլորտներին ու գրառում կատարել հիմնադրամի պատվո հյուրերի մատյանում: Գիտատեխնոլոգիական պարկը Կատարի հիմնադրամի առանցքային կառույցներից մեկն է: Այն համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիաների...
25
05, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ
Կատարի տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը։ Կառավարիչ տնօրենն, իր հերթին, առանձնահատուկ ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ տնտեսությունը հնարավոր է ավելի մեծ աճ արձանագրի։ Հանդիպման...
24
05, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի Պետության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի պետություն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կատարի Պետության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել...
24
05, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի Պետության Կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմիի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կատարի Պետության կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմիի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել կրթության ոլորտում վերջին տարիներին Կատարում կատարված և ընթացող բարեփոխումներն ու վերջիններիս հիմնական ուղղությունները: Մասնավորապես նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմին նշել է, որ...
24
05, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան մասնակցել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը և գալա ընթրիքին: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ն աշխատանքային այցով գտնվում է Կատարի Պետությունում՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: «Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող համաժողովն անցկացվում է Կատարի էմիրի բարձր հովանու ներքո:
23
05, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը: Պաշտոնական արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպել է Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել էմիրին հրավերի համար և շնորհավորել Կատարի տնտեսական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և...
1
...
150
151
152
153
154
155
156
157
158
159
160
...
1342