• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 18
    01, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ Էստոնիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել խնդրո առարկայի վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար: Նախարար Ռեինսալուն իր հերթին շեշտել է, որ Էստոնիան խորապես հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության...
  • 17
    01, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային առկա զարգացումներին և հիմնախնդիրներին՝ մասնավորապես Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վտանգներին։ Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Ռատասն անթույլատրելի է որակել հումանիտար աղետի սպառնալիքը և...
  • 17
    01, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia թվայնացման կենտրոն Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia թվայնացման կենտրոն Էստոնիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան։ Նախագահին դիմավորել է համալսարանի ռեկտոր Տիիտ Լենդը։ Համալսարանի երիտասարդ գիտնականները ներկայացրել են մասնավորապես տիեզերագիտության ոլորտում իրենց հաջողությունները, ինչպես նաև հայ գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանի Լոռու մարզում գտնվող Սմարթ կենտրոնում իրականացվող համատեղ ծրագրերը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև e-Estonia...
  • 16
    01, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ Աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը: Քննարկվել է մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացութան, առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծել կայուն և երկարատև...
  • 16
    01, 2023
    Հայաստանի և Էստոնիայի նախագահները հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով Հայաստանի և Էստոնիայի նախագահները հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր հյուրընկալվել Էստոնիայի Հանրապետությունում: Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Կարիսին՝...
  • 16
    01, 2023
    Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ Էստոնիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային այցով այդ երկիր ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, նշել է, որ իր համար շատ սպասված էր այս հանդիպումը, քանի որ հայ-էստոնական հարաբերություններն ունեն լավագույն ավանդույթներ և զարգացման մեծ ներուժ։ Էստոնիայի...
1
...
150
151
152
153
154
155
156
157
158
159
160
...
1324
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: