• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 24
    04, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:  
  • 24
    04, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման համերգին Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման համերգին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին։ Հնչել է Վ.Ա. Մոցարտի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։  
  • 23
    04, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնին և մեդալակիրներին Նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնին և մեդալակիրներին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության գերծանր քաշայինների ելույթներին: Մարզիկների մրցելույթների ավարտին Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Եվրոպայի չեմպիոն՝ Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեին և Հայաստանը ներկայացնող մեդալակիրներ Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին:  
  • 21
    04, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ժողովին Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ժողովին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Ակադեմիայի և գիտահետազոտական ինստիտուտների գործունեության բովանդակությանն ու հիմնադրույթներին, ինչպես նաև ակադեմիական ոլորտում իրականացվող բարեփոխումների սկզբունքներին: Անդրադառնալով Հայաստանում գիտության դերին և կարևորությանը նախագահը մասնավորապես նշել է.  «Ոչ ոք կասկած...
  • 20
    04, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։ Հանրապետության նախագահն ու Լիտվայի վարչապետը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով և ընդգծել հայ-լիտվական բարեկամության ու համագործակցության կարևորությունը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Լիտվայի դիրքորոշումն ու ակտիվ աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում։...
  • 19
    04, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորիա Խմելիտե Նիելսենի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորիա Խմելիտե Նիելսենի հետ Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լիտվայի Սեյմ և հանդիպել խոսնակ Վիկտորիա Խմելիտե Նիելսենի հետ: Վիկտորիա Խմելիտե Նիելսենը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, կարևորել է հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: «Ես ցանկանում եմ, որպեսզի Հայաստանն առավել սերտացնի...
1
...
149
150
151
152
153
154
155
156
157
158
159
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: