• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 07
    05, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ:  
  • 07
    05, 2021
    Կոմանդոսի ողջ կյանքը հայրենիքին անմնացորդ նվիրվելու օրինակ էր. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Թաթուլ Մանասերյանին Կոմանդոսի ողջ կյանքը հայրենիքին անմնացորդ նվիրվելու օրինակ էր. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Թաթուլ Մանասերյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին: Վերջինս Հանրապետության նախագահին տեղեկացրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ լեգենդար Կոմանդոսի անվան նորաստեղծ կազմակերպության նպատակների և անելիքների, ինչպես նաև կազմակերպության առաջին համաժողովի մասին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ լեգենդար...
  • 06
    05, 2021
    Նա ոչ միայն հերոս էր, լեգենդար հրամանատար, այլև նախ և առաջ ազնիվ մտավորական և պարզ մարդ. նախագահ Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին Նա ոչ միայն հերոս էր, լեգենդար հրամանատար, այլև նախ և առաջ ազնիվ մտավորական և պարզ մարդ. նախագահ Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ: Հանդիպումը նախաձեռնվել էր լեգենդար ռազմական գործչի ընտանիքի կողմից: Օրերս Հայկ Տեր-Թադևոսյանը հանդիպել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ և հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարան հիմնելու գաղափարի մասին, միաժամանակ, իրենց տուն հրավիրելով նախագահ...
  • 06
    05, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ընտանիքի անդամների ուղեկցությամբ այցելել է երջանկահիշատակ ռազմական գործչի շիրիմին: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել լեգենդար Կոմանդոսի գերեզմանին, հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել նրա անմահ հիշատակին:
  • 05
    05, 2021
    Դուք պետք է լինեք այն մարդկանցից, որոնք պետք է մասնակիցը լինեն նոր Հայաստանի կառուցմանը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող մի խումբ զինծառայողների ու նրանց հարազատներին Դուք պետք է լինեք այն մարդկանցից, որոնք պետք է մասնակիցը լինեն նոր Հայաստանի կառուցմանը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող մի խումբ զինծառայողների ու նրանց հարազատներին Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հոգեբանական աջակցություն» նախագծի համատեղ՝ «Զարթոնք» խորագրով միջոցառումը՝ նվիրված պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող զինծառայողների հոգեբանական աջակցությանը: Միջոցառումը, որի նպատակն էր հոգեբանական աջակցություն ցուցաբերել պատերազմին մասնակցած և վիրավորված զինծառայողներին առողջության վերականգնման, բնականոն կյանքին հարմարվելու, ինչպես նաև ուսման և...
  • 05
    05, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան
85-ամյակի առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։ «Չուբարյանների հայտի տոհմի ավանդույթներն արժանի շարունակություն ունեն՝ ի դեմս Ձեր գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության: Դրա վկայությունը Ձեր արժեքավոր աշխատություններն ու հետազոտությունները, գիտական տեսությունների մշակումներն ու մեծ հեղինակությունն են գիտության ու կրթության ասպարեզում և հատկապես Երևանի պետական...
1
...
146
147
148
149
150
151
152
153
154
155
156
...
1195
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: