• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 15
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Նաիրիտ" գործարան ՓԲԸ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է "Նաիրիտ" քիմիական գործարան: Նախագահին ուղեկցել են էներգետիկայի եւ բնական պաշարների, առողջապահության արտակարգ իրավիճակների նախարարները, Երեւանի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ: Երկրի ղեկավարը շրջել է վթարի ենթարկված քլորոպրենային արտադրամասի 1-12 Բ արտադրության առաջին աշտարակի տարածքում եւ ծանոթացել վթարի հանգամանքներին: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ աշխատանքներ են տարվում պայթյունի եւ դրա արդյունքում գործարանում բռնկված հրդեհի պատճառները...
  • 14
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությանը: Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքին իր ներդրումը կունենա հայ հայտնի գործարար, մոսկովյան "ՄոնԱրխ" կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը: Նա առաջիններից մեկն է արձագանքել Հայրենիքում ներդրումներ կատարելու Նախագահ Սարգսյանի անցած տարվա հուլիսին հնչեցրած կոչին: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը կարևորելով այն փաստը, որ...
  • 14
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան տիկին Նինինգ Սունինգսիհ Ռոխադիաթը (Nining Suningsih Rochadiat) (նստավայրը` Կիեւ): Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նա իր մեծ նպաստը կբերի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների եւ այդ տարածաշրջանում մեծ դերակատարություն ունեցող Ինդոնեզիայի հետ...
  • 14
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության օժանդակությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ օրերս Պրահայում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը քննարկել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ: Սերժ...
  • 14
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին: Հանդիպմանը քննարկվել է տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` անդրադարձ է եղել Նախագահ Սարգսյանի ապրիլ ամսին Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
  • 13
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը մանակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարի աշխատանքներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մանակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարի աշխատանքներին: Երկրի ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով: * * * Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի մասնակիցներին Հարգելի՛ գործարարներ, հյուրեր, Ողջունում եմ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հերթական համագումարի մասնակիցներիդ: Չորս տարի է անցել միության նախորդ համագումարից եւ...
1
...
1281
1282
1283
1284
1285
1286
1287
1288
1289
1290
1291
...
1357
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: