• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 02
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանային Ծավ գյուղ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանային Ծավ գյուղ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է սահմանամերձ Ծավ գյուղ։ Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, անդրադարձել նրանց հետաքրքրող հարցերին։ Այնուհետև, նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է դպրոց, ծանոթացել ընդհանուր հարմարություններին և զրուցել աշակերտների հետ։ 
  • 02
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է մոդուլային զորամաս Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է մոդուլային զորամաս Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է մարզի նոր կառուցվող մոդուլային զորամասերից մեկը։ Նախագահը ծանոթացել է ընթացող աշխատանքներին և զրուցել շինարարների, ինչպես նաև զինվորական ղեկավարության հետ, և հետաքրքրվել նոր տիպի զորամասերի կառուցման ընթացքից։  
  • 02
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեղրիում այցելել է չրի գործարան Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեղրիում այցելել է չրի գործարան Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեղրիում այցելել է «Sunny Meghri» չրի գործարան։ Գործարանի տնօրեն Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ։ 
  • 02
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների: Նախագահը ծանոթացել է նրանց բնակության պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ։ 
  • 02
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի համայնք։ Սյունիքի մարզպետի և Մեղրիի համայնքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է Մեղրիի և Մեղրիի Լեհվազ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզներ, ծանոթացել հիմնանորոգումից հետո երեխաների համար ստեղծված հարմարություններին ու ընդհանուր պայմաններին:  
  • 01
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց Մարզային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կապանում այցելել է հայտնի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց, որտեղ պահպանվում է նկարչի ստեղծագործական ժառանգության զգալի մասը: Դանիելյան ընտանիքի նախաձեռնությամբ և միջոցներով արվեստանոցը վերակառուցվելու է որպես Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի՝ որտեղ կլինի արվեստագետի գործերի մշտական ցուցադրություն, ինչպես նաև տուն թանգարանը բաց կլինի տարբեր մշակութային միջոցառումների համար:
1
...
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
...
1342
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: