• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 21
    10, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։ Խորապես համոզված եմ, որ Խորհրդի...
  • 20
    10, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի նախագահ Աթանաս Զաֆիրովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար:...
  • 20
    10, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ: Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։ EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված...
  • 20
    10, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 19-ին Սոֆիայից մեկնել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ։ Պլովդիվի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը Զդրավկո Դիմիտրովը նշել է, որ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին սպասում Հայաստանի նախագահի այցին։ «Պլովիդում բավական մեծ հայ համայնք կա, ինչի համար մենք շատ հպարտ ենք։ Բուլղարիայում միակ հայկական դպրոցը...
  • 19
    10, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում դասախոսությամբ է հանդես եկել Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում։ «Հայաստանի տնտեսություն. Առերեսվելով համընդհանուր և տարածաշրջանային մարտահրավերներին» խորագիրը կրող դասախոսությամբ նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, տեսլականին և գրավչությանը: Անդրադառնալով արտաքին տնտեսական կապերին Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն...
  • 18
    10, 2022
    Ի պատիվ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի անունից տրվել է պետական ընթրիք Ի պատիվ պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի այսօր երեկոյան Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի անունից տրվել է պետական ընթրիք: Նախագահները հանդես են եկել բաժակաճառերով։ Նրանք բարձր են գնահատել երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը՝ կարևորելով ապագային ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։ 
1
...
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
...
1298
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: