Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
08
07, 2009
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգն է քննարկվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարները, տարածքային կառավարման նախարարության, Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի ղեկավարները: Կարեն Կարապետյանն ասել է, որ քննարկվող թեման ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի կարեւորագույն բաղկացուցիչներից է, եւ Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առանցքային հարցերը քննարկվել են նաեւ...
08
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր:
07
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրում ԱՄՆ-ի դեսպանություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի` Անկախության օրվա առիթով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանության բարձրաստիճան աշխատակիցներին անկախության 233-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշել է. "Ցանկանում եմ Միացյալ Նահանգներին հետագա հզորացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում: Մենք իրապես շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ:...
07
07, 2009
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Կիպրոսի Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հրաժեշտի արարողությունը
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ տիկին Էլսի Խրիստոֆիայի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները:
06
07, 2009
Երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 6-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ: Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Կիպրոսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դիմիտրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Կիպրոսի ղեկավարները հանդես կգան համատեղ...
06
07, 2009
Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության Նախագահների համատեղ հայտարարությունը
2009թ. հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայացավ Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Ժողովուրդների ամուր պատմական կապերի եւ ընդհանուր մշակութային արժեքների վրա խարսխված հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները հաստատուն հիմք են ստեղծում բազմակողմանի համագործակցության զարգացման համար` ի շահ երկու բարեկամական պետությունների եւ Եվրոպայում խաղաղության ու բարգավաճման: Պետությունների...
1
...
1246
1247
1248
1249
1250
1251
1252
1253
1254
1255
1256
...
1336