• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 20
    08, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես` հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր:
  • 11
    08, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է երկշաբաթյա արձակուրդ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է երկշաբաթյա արձակուրդ: Հանրապետության Նախագահն արձակուրդի մի քանի օրը կանցկացնի արտերկրում, իսկ մնացած հատվածը` Հայաստանի Հանրապետությունում:
  • 10
    08, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է "Լույս" հիմնադրամի կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել "Լույս" հիմնադրամի եւ "Լույսի" գործընկեր" ծրագրով կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ, ովքեր ընդունվել են արտերկրի մի շարք հեղինակավոր բուհեր: Զրույցին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունվելու, հետեւաբար նաեւ "Լույս" հիմնադրամի ֆինանսական օժանդակությունը ստանալու կապակցությամբ: Նշելով, որ տարիներ շարունակ այսպիսի հնարավորությունը շատ-շատ երիտասարդների համար...
  • 09
    08, 2009
    Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" մրցաշարի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը, հանդես եկել ողջույնի խոսքով: Շախմատային խաղերը մեկնարկել են օգոստոսի 9-ին` Լեւոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ խաղազույգի խաղատախտակ վրա ՀՀ Նախագահ, ՀՀ շախմատի ֆեդարացիայի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կատարած առաջին խորհրդանշական քայլերով: Մինչ բոլոր 7 խաղատախտակների վրա...
  • 08
    08, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-Ի “Գրան Պրի” “Ջերմուկ-2009” մրցաշարի բացմանը Հարգելի՛ պարոն Իլյումժինով, Հարգելի՛ շախմատիստներ, Հարգելի՛ ներկաներ, Բոլորիդ հաճույքով ողջունում եմ Ջերմուկում: Այսօր Հայաստանը հյուրընկալում է շախմատային մի մրցաշար, որի անցկացումը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի: Այն ժողովուրդների համար, որոնք սիրում, գնահատում եւ ընկալում են շախմատն, այսպիսի մրցաշարները դառնում են տոն: Մոտակա մի քանի օրերի ընթացքում աշխարհի շախմատիստների ու շախմատասերների ուշադրությունը սեւեռված է լինելու Ջերմուկի վրա: Բոլորն ակնկալում են լավ, որակյալ խաղ,...
  • 08
    08, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ջերմուկ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով եղել է Ջերմուկում: Նախագահը մարզի եւ քաղաքի ղեկավարների հետ քննարկել է անցյալ տարի Ջերմուկի` որպես առողջարանային եւ զբոսաշրջական կենտրոն զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երկրի ղեկավարին ներկայացրել է Ջերմուկի չգործող օդանավակայանի տարածքում նախատեսված առաջնահերթ կառուցապատման սխեմաների եւ...
1
...
1227
1228
1229
1230
1231
1232
1233
1234
1235
1236
1237
...
1324
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: