• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 04
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Ապրիլի 4-ին Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված Հայրապետական սուրբ պատարագին:
  • 02
    04, 2010
    Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Աշոտ Նավասարդյանի 60-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրությանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր "Մոսկվա" կինոթատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրությանը, որն իրականացվում է Հանրապետական կուսակցության հիմնադրաման 20-րդ տարեդարձր միջոցառումների շրջանակում:
  • 01
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։ Ողջունելով Սփյուռքի մեր հայրենակիցներին` Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ նրանք ամեն անգամ ավելի ու ավելի մեծ կազմով են այցելում Հայաստան: "Ինչքան դուք ավելի ակտիվ լինեք, դրանից մենք միայն ու միայն ուրախ կլինենք",- ասել է երկրի ղեկավարը` պատրաստակամություն հայտնելով աջակցել ու սատարել նրանց նախաձեռնություններին ու ծրագրերին:...
  • 31
    03, 2010
    Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ԵՊԲՀ նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երեւանի պետական բժշկական համալսարանի նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի հանդիսավոր բացմանը: Արարողությանը մասնակցել են նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամներ: Կենտրոնի ստեղծմանը, որն իր տեսակի մեջ եզակի է եւ ունի տարածաշրջանային նշանակություն, Երեւանի պետական բժշկական համալսարանը ձեռնամուխ է եղել երեք տարի առաջ:...
  • 29
    03, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
  • 27
    03, 2010
    Նախագահ Սարգսյանն հյուրընկալել է “Դիփ Փարփլ” ռոք խմբի անդամ Իէն Գիլանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ “Դիփ Փարփլ” ռոք խմբի անդամ Իէն Գիլանին, եւ "Ռոքը օգնում է Հայաստանին" ծրագրի ղեկավար Ջոն Դիին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հռչակավոր խմբի այցը Հայաստանի Հանրապետություն, եւ նշել, որ մեր երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է: Դիմելով անվանի երաժիշտներին` Սերժ Սարգսյանն ասել է. “Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ...
1
...
1196
1197
1198
1199
1200
1201
1202
1203
1204
1205
1206
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: