Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
31
12, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Մոտենում է 2011 թվականը, երբ մենք արժանի շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսաներորդ տարեդարձը: Ափսոսանքով, բայց նաև ներկա անկախությունը կերտած սերունդների հպարտությամբ պիտի արձանագրենք, որ նման հոբելյան հայոց հողի վրա վաղուց չի նշվել: Շա՛տ վաղուց: Մենք 2011 թվական ենք մտնում վստահությամբ և լավ գիտենք, որ մեր խնդիրները մե՛նք ենք լուծելու: 2011 թվականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրացած արատների դեմ հետևողական...
30
12, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
30
12, 2010
Նախագահ Սարգսյանը մասնակցել է սպորտի բնագավառում մեծ ներդրում ունեցած մարզիկների և մարզիչների պարգևատրման երեկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է սպորտի բնագավառում մեծ ներդրում ունեցած մարզիկների և մարզիչների պարգևատրման երեկոյին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հանրապետության այս տարվա լավագույն տասը մարզիկներ և մարզիչներ երկրի ղեկավարի հրամանագրերով և կարգադրությամբ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներով, մեդալներով և ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Երեկոյի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին Ամանորի և...
29
12, 2010
Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ամանորի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցներին` գալիք տոների կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նախագահն անդրադարձել է անցնող տարում արտաքին քաղաքականության, տնտեսության և մյուս ոլորտներում իրականացված աշխատանքին, խոսել` 2011թ. ծրագրերի մասին, որոնց իրագործման ուղղությամբ ակնկալվում է ակտիվ աշխատանք:
28
12, 2010
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սարգսյանն ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Հարգելի լրագրողնե՛ր և լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր, Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում ձեզ...
28
12, 2010
Նախագահ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկում Ամանորի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է բանկի աշխատակիցներին գալիք տոների կապացությամբ և մաղթել հաջողություն:
1
...
1087
1088
1089
1090
1091
1092
1093
1094
1095
1096
1097
...
1283