Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
07
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլա Սարկոզիին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ- ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համակողմանի համագործակցության խորացման և ընդլայնման,...
07
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան առթիվ
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան 59-ամյակի առթիվ: Հանրապետության Նախագահն այդ առիթով նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահին, որում, մասնավորապես ասված է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Վստահ եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը...
07
10, 2011
Ավարտվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցը Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ միասին մասնակցել են Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացման արարողությանը: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այնուհետև մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում ելույթ են ունեցել և միասին բացել Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը: Ֆրանսիայի հրապարակում երկու երկրների նախագահներին...
07
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-սլովենական փոխգործակցության ակտիվացմանը: Հեռախոսազրույցը կայացել է սլովենական կողմի նախաձեռնությամբ:
07
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ-ի և Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը, որն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4:1 հաշվով:
06
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:
1
...
1091
1092
1093
1094
1095
1096
1097
1098
1099
1100
1101
...
1349