Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
21
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-23-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինում ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի, կանցլեր Անգելա Մերկելի եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ԳԴՀ տնտեսության արեւելյան հանձնաժողովի ղեկավարության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահը Բեռլինում կհյուրընկալվի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիայում, որտեղ հանդես կգա ելույթով:...
21
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հունիսի 21-ին պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրվա երեկոյան հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց` Հայաստանին եւ Արցախին ցուցաբերվող հետեւողական աջակցության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայապահպանության գործում ներդրած զգալի ջանքերի համար: ՀՀ Նախագահն ասել է, որ հայրենիքը մեծ պատասխանատվություն ունի Սփյուռքի հարատեւման գործում. “Մենք պետք է...
19
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում անդրադարձել է ադրբեջանական սադրանքին
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում ներկա է գտնվել հայկական ձեռագրերի եւ հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: Ապա Նախագահն ուղեկցվել է Վոլտերի սենյակ, որտեղ ծանոթացել է նրա անձնական գրադարանին, Հայաստանին եւ հայերին ունեցած նրա առնչություններին: Նախագահ Սարգսյանն այնուհետեւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ այցելել է Սանկտ...
18
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովին, հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին: ՀՀ նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ...
17
06, 2010
Նախագահ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:
17
06, 2010
Սանկտ Պետերբուրգում կայացել է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ
Այսօր երեկոյան Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Հանդիպումը մեկնարկել է երեք նախագահների մասնակցությամբ, ապա նրանց են միացել արտգործնախարարները: Հանդիպմանը հաջորդել է ՌԴ նախագահի անունից տրված աշխատանքային ընթրիք` նախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպման ընթացքում գրանցվել է...
1
...
1090
1091
1092
1093
1094
1095
1096
1097
1098
1099
1100
...
1246