Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
29
12, 2011
Սերժ Սարգսյանը ամանորյա ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց գալիք տոների կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ 2012 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զարգացման և առաջընթացի տարի: Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաև անցնող 2011 թվականին: «2011 թվականը, ընդհանուր...
28
12, 2011
Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` դեսպանի պաշտոնում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ նա այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:
28
12, 2011
Սերժ Սարգսյանն ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է գործարարներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդունելության մասնակիցներին ուղղված իր շնորհավորական խոսքում անդրադառնալով նաև անցնող տարուն` Նախագահը նշել է, որ այն հագեցած էր կարևոր իրադարձություններով թե՛ գործարարների, թե՛ կառավարության, թե՛ մեր ողջ ժողովրդի համար: «Նորություն չէ ոչ մեկիս...
28
12, 2011
Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Նախագահը շնորհավորել է Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: «2011 թվականին մենք նորմալ ենք աշխատել, մեր գլխավոր գծից չենք շեղվել, ամբողջ կարողություններով փորձել ենք պաշտպանել մեր ազգային շահերը: Սրանով ամեն ինչ ասված է: Մի կողմից լավ է, որ 2011 թվականին վատ չենք աշխատել, բայց մյուս կողմից էլ պարտավորեցնող...
28
12, 2011
Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը: Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել՝ առողջություն, նորանոր հաջողություններ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը «Մրցաշրջան-2011»-ի լավագույն 19 մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքականների գլխավոր մարզիչներին նաև հանձնել է պարգևավճարներ: Իր...
27
12, 2011
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանն անկախացումից ի վեր մեծ նշանակություն է տվել Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Նախագահի խոսքով, Քուվեյթում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Քուվեյթի դեսպանության հիմնումը վկայում են երկու երկրների...
1
...
1082
1083
1084
1085
1086
1087
1088
1089
1090
1091
1092
...
1361