Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
12
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Բարգավաճ Հայաստան կուսակցության 5-րդ համագումարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Բարգավաճ Հայաստան կուսակցության 5-րդ համագումարին:
11
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Էքսպոմեդիա» կենտրոնի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսի բացմանը: Հանրապետության ղեկավարը շրջել է արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ հինգ տասնյակ պետական և հասարակական մշակութային կազմակերպությունների` թանգարանների, ցուցասրահների, թատերական, համերգային կազմակերպությունների, փառատոնների տաղավարներում, ծանոթացել...
11
02, 2011
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ: Ուկրաինայի արտգործնախարարը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված բանակցությունների արդյունքները` դրանք համարելով բազմաբնույթ և արդյունավետ: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը կզարգանա...
09
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
09
02, 2011
Նախագահը շնորհավորել է վաստակաշատ գիտնական Յուրի Սարգսյանին` ծննդյան 70-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, միջազգային ինժեներական ակադեմիայի անդամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր, կրթության և գիտության բնագավառում ակնառու գործունեության համար պետական բարձր պարգևների` «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանի և «Անանիա Շիրակացու» մեդալի արժանացած Յուրի Սարգսյանի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ գիտնականին` ծննդյան 70-ամյակի առթիվ, մաղթել առողջություն և հաջողություններ:
08
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա): Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և նրա հետ քննարկել տարբեր մակարդակներում հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Հանրապետության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև իրավա-պայմանագրային դաշտի ձևավորումը, ինչը թույլ կտա մի շարք ոլորտներում ակտիվացնել համագործակցությունը: Նկատի առնելով, որ Հայաստանի և...
1
...
1080
1081
1082
1083
1084
1085
1086
1087
1088
1089
1090
...
1283