Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
19
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...
14
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի նորանշանակ դեսպան Մոհամեդ Մահմուդ Դահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամեդ Մահմուդ Դահին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ ու արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Հայաստանը պատրաստակամ է Մավրիտանիայի հետ ակտիվացնել երկկողմ հարաբերությունները տարբեր բնագավառներում և նախանշել այն ուղղությունները, որտեղ առկա են նախադրյալներ և...
13
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
09
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Գիտությունների ակադեմիայում ներկա է գտնվել «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի կազմակերպած «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին: Գիտաժողովը նվիրված էր Տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար և ընդգծել նմանօրինակ...
08
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, մասնավորապես այն հանգամանքը, որ...
08
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի դեսպան Սմաիլ Բենամարան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի դեսպան Սմաիլ Բենամարան: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական փորձառությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սմաիլ Բենամարան պատրաստակամություն է հայտնել ջանք չխնայել երկկողմ հարաբերությունների զարգացման, դիվանագիտական ու մշակութային շփումների մակարդակի...
1
...
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
...
1273