Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
26
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հնդկաստանի ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան և Հնդկաստանի ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ և շարունակական զարգացում և բարգավաճում մաղթել, ինչին ի պատասխան դեսպան Նիլակշի Սահա Սինհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ մաղթանքների համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի...
23
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություն՝ պատասխանատու առաքելության իրականացման մեջ։ Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Բերգլյոտ Հովլանդը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցությունը...
19
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սամանտա Փաուերի հետ
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել գործակալության ղեկավարի տարածաշրջանային վերջին այցի արդյունքներին: Հանրապետության նախագահը վերստին ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի...
19
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Amnesty International» կազմակերպության գլխավոր քարտուղար Անյես Կալամարի հետ
Դավոսում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Amnesty International» կազմակերպության գլխավոր քարտուղար Անյես Կալամարի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակին և առկա մարտահրավերներին: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք վերահաստատել են միջազգային իրավական նորմերի ու մարդու հիմնարար իրավունքների գերակայության հրամայականը:...
19
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կազմակերպության միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությանը: Քննարկվել է Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը և առանձնահատուկ շեշտվել դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերի և ռազմավարության ներդրման...
19
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ
Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցերի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ստեղծված ընդհանուր իրավիճակին և ընթացիկ զարգացումներին։
1
...
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
...
1342