Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
27
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բրիտանական «Արք» հրատարակչության տնօրեններին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական «Արք» հրատարակչության տնօրեններ Թոնի Ուորդին, Անջելա Ջերմենին և գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին, ում ստեղծագործությունները հրատարակչությունը նախատեսում է թարգմանել անգլերեն և հրատարակել:
Նախագահն ընդգծել է, որ կարևորում է բրիտանական հեղինակավոր հրատարակչության և նրա ղեկավարների գործունեությունը, ովքեր արվեստի, պոեզիայի նվիրյալներ են և մեծ աշխատանք են կատարում` այդ պոեզիան տարածելու, ավելի մեծ թվով մարդկանց հասցնելու համար:
«Մեր բարդ ժամանակներում, այս արագ փոփոխվող ու փոքրացող աշխարհում, երբ շատ պարագաներում շուկան ինչ-որ տեղ, միգուցե, խեղդում է մեծ արվեստը, իհարկե, ձեր նման նվիրյալների կարիքը մարդկությունն, իրոք, ունի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ բրիտանական հիշյալ հրատարակչությունը մասնագիտանում է ժամանակակից պոեզիայի ներկայացման բնագավառում` հրապարակելով Միացյալ Թագավորության և այլ երկրների ժամանակակից անգլալեզու պոետների աշխատանքները, նաև` աշխարհի տարբեր երկրների անհատ բանաստեղծների ու բանաստեղծական հավաքածուների անգլերեն թարգմանությունները, Հանրապետության ղեկավարն ուրախությամբ է նշել, որ հայ պոեզիան ևս չի վրիպել հրատարակչության ուշադրությունից: Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում, անգլալեզու ընթերցողին կփոխանցվի ժամանակակից հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների ողջ ջերմությունն ու փիլիսոփայությունը:
Բրիտանական հրատարակչության տնօրենները նշել են, որ մինչ այս ծանոթ չեն եղել Դավոյանի ստեղծագործություններին, սակայն դրանք ընթերցելուց և Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսի հայկական տաղավարում բանաստեղծի մասին ավելին իմանալուց հետո, նրա ստեղծագործությունները հրատարակելու հստակ որոշում են կայացրել:
Սերժ Սարգսյանը հրատարակչության ղեկավարներին առաջարկել է հանդիպել ՀՀ մշակույթի նախարարի հետ և քննարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում անցկացվելիք միջոցառումների շրջանակում համագործակցության հնարավորությունները:
Նկատի առնելով, որ «Արք» հրատարակչությունն ունի նաև առանձին երաժշտագիտական գրականության շարք՝ Հանրապետության ղեկավարի երկրորդ առաջարկը եղել է Կոմիտասի կյանքի և ստեղծագործական ուղու մասին անգլերեն գիրք հրատարակելու վերաբերյալ: