• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 03
    09, 2021
    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սան Մարինոյի Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սան Մարինոյի Հանրապետության ռեգենտներ Ջան Կառլո Վենտուրինիին և Մարկո Նիկոլինիին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Սան Մարինոյի հետ բազմաշերտ համագործակցությունը և վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությանը:  
  • 02
    09, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վիետնամի նախագահին երկրի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգուեն Սուան Ֆուկին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի և Վիետնամի միջև տարիների ընթացքում ձևավորվել են ջերմ հարաբերություններ, իսկ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առկա է փոխշահավետ համագործակցություն։ Հայաստանը պատրաստակամ է համալրելու Վիետնամի հետ գործակցությունը նոր ծրագրերով...
  • 01
    09, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին երկրի Անկախության 30-ամյակի առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին երկրի Անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության 30-ամյակի առթիվ: «Անկասկած, մեր երկրների դարավոր բարեկամական հարաբերություններն ամուր և կայուն հիմք են փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացման և ընդլայնման համար: Վստահ եմ, որ կհաջողվի համատեղ նոր ծրագրեր իրականացնել և որակապես առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի և Ուզբեկստանի միջպետական գործակցությունը» ,- մասնավորապես...
  • 01
    09, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սլովակիայի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային՝ երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը կնպաստի մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը: Վստահ եմ, որ...
  • 31
    08, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էստոնիայի նորընտիր նախագահ Ալար Կարիսին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալար Կարիսին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը՝ որպես պետության նախագահ, ավելի կամրապնդի Հայաստանի և Էստոնիայի միջև գործընկերական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների: Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և ձևավորված կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը և...
  • 31
    08, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մալայզիայի թագավորին՝ երկրի ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի թագավոր Աբդուլահ Սուլթան Ահմադ Շահին՝ երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Մալայզիայի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: 
1
...
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
...
259
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: